Հույն հնագետները հայտարարել են Արիստոտելի գերեզմանը հայտնաբերելու մասին

Armenpress 20:10, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հույն հնագետ Կոստաս Սիսմանդիսը պնդում է, որ հնագույն Ստագիրայում  (այժմ Օլիմպիադա գյուղ Խալկիդիկի թերակղզում)  20 տարի պեղումներից հետո հայտնաբերել է անտիկ փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է , որ գերեզմանը հայտնաբերվել է 1996 թ., բայց  այն ժամանակ միայն ենթադրություններ էին արվում, որ այդտեղ թաղված է մեծ փիլիսոփան՝ Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը: 

Սալոնիկներում «Արիստոտել - 2400 տարի» համաժողովի ժամանակ Սիսմանդիսը նշել է, թե նոր և ծանրակշիռ ապացույցները վկայում են, որ սա Արիստոտելի գերեզմանն է:

Ըստ հնագետի `գերեզմանը գտնվում է Ստագիրա քաղաքի հյուսիսային լանջին, որտեղ ծնվել է փիլիսոփան:

Արիստոտելը ծնվել է Ստագիրայում մ.թ.ա. 384 թ.:  Նա առաջին մտածողն էր, ով ստեղծել է փիլիսոփայության բազմակողմանի համակարգ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am