Հարավային Օսիան հանրաքվե կանցկացնի Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հարցով

Armenpress 19:50, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիայում 2017թ. հանրաքվե կանցկացվի Ռուսաստանի կազմում ընդգկվելու հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, համապատասխան  հայտարարությունը ստորագրել են Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը և խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը:

Փաստաթուղթն ընդունվել է հանրապետության նախագահին կից գործող քաղխորհրդի նիստում: «Ղեկավարվելով Հարավային Օսիայի ժողովրդի երկարաժամկետ շահերով և ձգտելով ապահովել հասարակաքաղաքական իրավիճակի կայունությունը երկրում` հանդես ենք գալիս համատեղ հայտարարությամբ` աջակցելով Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու հարցով  2017-ին հանրաքվե անցկացնելու մասին  քաղաքական խորհրդի որոշմանը», - ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ հանրաքվեն կանցկացվի երկրում նախագահական ընտրություններից հետո:

 

Լուսանկարը` РИА Новости



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am