Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ երկրպագուների հետ

Armenpress 19:24, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ երկրպագուների հետ, նրանց ինքնագրեր տվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ազգային հավաքականն ԱՄՆ-ում պատրաստվում է առաջիկա երկու ընկերական հանդիպումներին:

Մայիսի 28-ին տեղի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով մայիսի 29-ին, 07:00-ին) Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսի Stubhub Center ստադիոնում կխաղա Գվատեմալայի թիմի հետ, իսկ հունիսի 1-ին, 20:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 2-ին, 07:00-ին) նույն մարզադաշտում  կմրցի Էլ Սալվադորի ազգային թիմի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am