Բանդերասը տղամարդկանց հագուստի հավաքածու է ցուցադրել

Armenpress 17:39, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան եւ պրոդյուսեր Անտոնիո Բանդերասը ցուցադրել Է հագուստի առաջին հավաքածուն, որը նա ստեղծել Է սկանդինավյան Selected բրենդի հետ:

Շնորհանդեսն անցկացվել Է Լոնդոնի Rosewood հյուրանոցում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին: Շարքում ներկայացված Է աշնան-գարնան տարեշրջանի հագուստ:

Հավաքածուում տեղ են գտել կաշվե կիսավերարկուներ, բրդյա բլեյզերներ, տաբատներ, ջինսեր, վերնաշապիկներ, ինչպես նաեւ քաշմիրից պատրաստված հագուստ եւ տրիկոտաժե կարդիգաններ: Հավաքածուն մանրածախ վաճառքում կհայտնվի օգոստոսին:

Դերասանը դիզայն Է սովորել Central Saint Martins բրիտանական քոլեջում: Անցյալ տարվա ամռանը Բանդերասը մասնակցել Էր հագուստ կարելու մեկամսյա դասընթացի:

Մեծ Էկրանին Բանդերասի դեբյուտը տեղի Է ունեցել 1982 թվականին. ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը նրան հրավիրել Էր նկարահանվելու իր «Կրքերի լաբիրինթոս» ֆիլմում: Նրան համաշխարհային ճանաչում են բերել նկարահանումները «Հուսահատվածը» ժապավենում (1995 թվական):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am