Սավչենկոյի ազատումը կարեւոր քայլ Է «Մինսկ-2»-ի իրագործման համար. Օլանդ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունում Է կալանավորների փոխանակումը, որը մայիսի 25-ին տեղի ունեցավ այն պարտավորություններին համապատասխան, որոնք ընդունվել Էին «նորմանդական ձեւաչափով» մայիսի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Դա թույլ տվեց, մասնավորապես, Ուկրաինայի տարածք վերադարձնել ուղղաթիռի օդաչու Նադեժդա Սավչենկոյին»,-ասված Է Օլանդի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Պետության ղեկավարի խոսքով՝ կալանավորների ազատումը «կարեւոր քայլ Է Մինսկի համաձայնությունների իրագործման համար», որոնք անհրաժեշտ Է հնարավորինս արագ կենսագործել: Օլանդը նշել Է, որ Փարիզը եւ Բեռլինը կշարունակեն միասին աշխատել այդ նպատակին հասնելու համար:
Մայիսի 25-ին հայտնի Է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Նադեժդա Սավչենկոյին ներում շնորհելու մասին, որը Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման Էր դատապարտված Դոնբասում ռուս լրագրողներ Իգոր Կոռնելյուկի եւ Անտոն Վոլոշինի սպանության գործով:
Նաեւ մայիսի 25-ին ՌԴ են վերադարձել ռուսաստանցիներ Ալեքսանդր Ալեքսանդրովը եւ Եվգենի Երոֆեեւը, որոնք Կիեւում դատապարտվել Էին 14 տարվա ազատազրկման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: