Իսրայելի պաշտպանության նախարար Է նշանակվել նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը

Armenpress 16:51, 25 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար եւ «Մեր տունն Իսրայելն Է» պահպանողական կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը նշանակվել Է երկրի պաշտպանության նախարար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին հայտնել Է The New York Times թերթը:

Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը կառավարող կոալիցիա Լիբերմանի կուսակցության մտնելու գլխավոր պայմանն Էր, նշում Է հրատարակությունը:

Իշխող կոալիցիային «Մեր տունն Իսրայելն Է» կուսակցության միանալուց հետո խորհրդարանում կոալիցիայի մանդատների թիվը կավելանա մինչեւ 66: Մինչ այդ վարչապետ Բենիամին Նաթանյահուի կողմից ձեւավորված կոալիցիան նվազագույն մեծամասնություն ուներ՝ Կնեսետի 120 տեղից՝ 61-ը:

Ավելի վաղ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Մոշե Յաալոնը հրաժարական Էր տվել մայիսի 22-ին՝ իր որոշումը բացատրելով երկրի վարչապետի նկատմամբ «վստահության պակասով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am