Սիրիական բանակը հարձակում է պատրաստում Դեր Զորի եւ Ռաքքայի ուղղությամբ

Armenpress 11:22, 29 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական  բանակը ռուսական օդուժի աջակցությամբ հարձակում Է պատրաստում Դեր Զորի եւ Ռաքքայի ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել Է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքին եւ միջազգային մյուս կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:

Նա նշել Է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը չի տարածվում «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորումների վրա, որոնց դեմ մարտական գործողություններ են ընթանում:

 

Լուսանկարը` AFP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am