Ուկրաինայի հայերի միության գործունեությունը ներկայացվելու է Եվրախորհրդարանում

Armenpress 17:30, 28 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միություն հասարակական կազմակերպությունը Եվրախորհրդարանում կայանալիք Սփյուռքների միջազգային խորհրդաժողովում կներկայացնի հայ համայնքի գործունեությունը, նրա ձեռքբերումներն ու խնդիրները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը՝ կազմակերպության ղեկավար Վիլեն  Շատվորյանի գլխավորությամբ, կմասնակցի «Սփյուռքների եվրոպա» միջազգային խորհրդաժողովին, որը մայիսի 2-ին տեղի Է ունենալու Եվրախորհրդարանում:

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են եվրոպական սփյուռքների կարեւորագույն հարցերը, այդ թվում՝ սփյուռքների կրթական կարիքները, պատմական հիշողության եւ մշակութային ժառանգության տարածումը, փախստականների ճակատագիրը եւ ազգային հատկանիշով խտրականության բացառումը:

Այս իրադարձությունը կամփոփի եվրոպական կազմակերպությունների, հայկական, հրեական, ասորական եւ այլ սփյուռքների գիտնականների ու ակտիվիստների միջեւ փորձի փոխանակման եւ կապերի ամրապնդման միջանկյալ արդյունքները:

Խորհրդաժողովի ձեւաչափը մասնակիցներին Եվրոպայի ղեկավարների, քաղաքական գործիչների, ակտիվիստների եւ փորձագետների հետ շփման աննախադեպ հնարավորություն կընձեռի Եվրոպայի սփյուռքների տեղի, դերի ու տեսլականի թեմայի շուրջ:  

Միջոցառումն անցկացվում Է «Սփյուռքների Եվրոպայի»՝ եվրոպական սփյուռքների փորձի փոխանակմանը, փոխգործակցությանը աջակցող հանրակցության զարգացող նախագծի շրջանակներում:

Նախագծի կազմակերպիչներն են՝ Համահայկական բարեգործական միությունը (AGBU), «Phiren Amencaե կամավորական ընկերությունը, Հրեա ուսանողների եվրոպական միությունը (EUJS), ինչպես նաեւ Եվրամիության կրթության, տեսա- եւ լսա- տեղեկատվության, մշակույթի գործադիր գործակալությունը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել Է Ուկրաինայի հայերի միության զարգացման գերակա ուղղությունը: Միության ներկայացուցիչները համագործակցության հարթակներ են ստեղծում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ տարածաշրջանների կազմակերպությունների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am