ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ հակամարտող կողմերի հետ աշխատելու պատրաստակամությունը

Armenpress 10:55, 22 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շարունակում է աջակցել ԵԱՀԿ գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ առաջ գնալու լավագույն ճանապարհը ԵԱՀԿ-ն է: Ինչպես դուք գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով տարածաշրջան է այցելել Ռուսաստանի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ, հստակ նշել է, որ մենք ցանկանում ենք անհապաղ վերադառնալ բանակցություններին ու կարգավորմանը: Եվ մենք շարունակում ենք հաստատակամորեն հավատարիմ մնալ ԵԱՀԿ-ի միջոցով կողմերի հետ աշխատելուն` հանուն տևական խաղաղության»,- ասել է Քիրբին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am