Աթենքում Ադրբեջանի դեսպանության դիմաց բողոքի ցույց է կազմակերպվել

Armenpress 17:45, 3 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախումբն Աթենքում Ադրբեջանի դեսպանության դիմաց ապրիլի 3-ին կազմկերպել է բողոքի ցույց-ակցիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցարարները պարզել են Հայաստանի և Արցախի դրոշներ, «Ալիև` դադարեցրու ագրեսիան Արցախի հանդեպ», «Արցախն անկախ է» և այլ կարգախոսներ: Բողոքի ցույց-ակցիային մասնակցել են ավելի քան երեք հարյուր մարդ:

Ակցիայի մասնակիցները բողոք նամակ են գցել Ադրբեջանի դեսպանության փոստարկղ և մեկ օրինակ էլ ուղարկել են դեսպանության էլեկտրոնային հասցեին: Մոտ մեկ և կես ժամ տևած ակցիայի շրջանակներում մասնակիցները բազմաթիվ անցորդների, այդ թվում հույն և օտարերկրացի, ներկայացրել են վերջին օրերին Արցախում Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու մասին տեղեկատվություն:

Ադրբեջանի դեսպանությունը գտնվում է քաղաքի կենտոնի ամենամարդաշատ փողոցներից մեկի` Վասիլիսիս Սոֆիասի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am