Շտայնմայերը Թուրքիային կոչ է արել պահպանել խոսքի ազատությունը

Armenpress 21:57, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան Թուրքիայից ակնկալում է հարգանք խոսքի ազատության նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին, այսպիսով Շտայնմայերը մեկնաբանել է գերմանացի դեսպան Մարտին Էրդմանին Թուրքիայի ԱԳՆ զրույցի համար կանչելը`նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ երգիծական տեսանյութի պատճառով:

«Ես կարծում եմ, որ մենք կարող են ակնկալել գործընկեր երկրից հարգանք եվրոպական արժեքների նկատմամբ: Սա նաև վերաբերում է խոսքի ազատությանը»,-ասել է նա` հավելելով, որ տեսակետը հասցվել է թուրքական կողմին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am