Արարատյան դաշտում այս գիշեր հնարավոր է մինչև -2 աստիճան ցուրտ

Armenpress 16:56, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 30-ի լույս 31-ի և 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերները Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ առանձին հատվածներում, հնարավոր է մինչև -2 աստիճան ցուրտ:

Քամին հյուսիս-արևմտյան է` 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-4-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ ապրիլի 4-ին հատկապես ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 4-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-18 մ/վ արագությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am