Արթուր Միրանյանը փորձաշրջան է անցնում «Ստալ»-ում

Armenpress 21:03, 29 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը փորձաշրջան է անցնում Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնի է դարձել Sport Arena պորտալին:

Անցած շաբաթ օրը «Ստալ»-ն ընկերական հանդիպում է անցկացրել Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ. խաղին մասնակցել է նաև Միրանյանը:

20-ամյա հարձակվողը հանդիսանում է Դոնեցկի «Շախտյոր»-ի սան: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը ելույթ էր ունենում մակեդոնական «Վարդար»-ում, որի կազմում անցկացրել է 12 խաղ և ճանաչվել այդ երկրի չեմպիոն:

Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել նաև, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ Միրանյանը փորձաշրջան է անցել Լիսաբոնի «Սպորտինգ»-ի կազմում:

«Ստալ»-ում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ`  Էդգար և Գոռ Մալաքյանները: Դնեպրոձերժինսկի թիմն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում 19 տուրից հետո 20 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am