Իրավապահները Լատվիայում սպանություն կատարած անձին բերման են ենթարկել Փարաքարում

Armenpress 20:45, 23 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 22-ին, ժամը 10-ին,Փարաքար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել Լատվիայի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Արամ Գաբրիելյանին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նա  2015թ. հունիսի 8-ից Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 12-րդ մասի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am