Հալեպում հրթիռակոծման հետեւանքով հայ կին է զոհվել

Armenpress 20:37, 18 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները մարտի 18-ին` կեսօրից հետո, խախտել են հրադադարի ռեժիմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթից, հրթիռակոծել են Նոր Գյուղի շրջանը (Սահաթ Բեժո), որի հետևանքով զոհվել է 1955 թվականին ծնված Նվարդ Ֆուրունջյան-Ասատուրյանը, վիրավորվել են մի խումբ քաղաքացիներ: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am