Հենրիխ Մխիթարյանը «Հանովեր 96»-ի դեմ խաղում «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում է

Armenpress 17:40, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ն Բուդնեսլիգայի 21-րդ տուրի շրջանակներում փետրվարի 13-ին կհանդիպի «Հանովեր 96»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայն դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքի` Հայաստանի հավաքականի և  «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:

«Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է՝ վաստակած 45 միավորով: «Հանովեր 96»-ը եզրափակում է աղյուսակը. վաստակած 14 միավորով թիմը 18-րդ հորիզոնականում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am