Հայաստանում փետրվարի 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ

Armenpress 13:06, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան, 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով և փետրվարի 18-ի ցերեկը կկազմի առավելագույնը 15-20 աստիճան տաքություն՝ Սյունիքի հովիտներում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի ցերեկը կկազմի +12-+14 աստիճան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am