Independent բրիտանական թերթը կդադարեցնի տպագիր տարբերակի թողարկումը

Armenpress 17:47, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Independent բրիտանական թերթն ամբողջությամբ հրատարակության թվային տարբերակին կանցնի մարտի 26-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով ԶԼՄ-ի սեփականատերերին:

Գործակալության տվյալներով՝ ESI Media ընկերությունից թերթի սեփականատերերը այս որոշումն ընդունել են տպաքանակի անկման կապակցությամբ:

«Մամուլի ինդուստրիան բուռն կերպով զարգանում Է, եւ այդ փոփոխությունն սկսել են ընթերցողները: Նրանք մեզ ցույց են տալիս, որ ապագան թվային ձեւինն Է»,-հայտարարել Է թերթի սեփականատեր Եվգենի Լեբեդեւը հաղորդագրության մեջ:

Independent բրիտանական օրաթերթը հիմնվել Է 1986 թվականին: Համարվում Է, որ այն գաղափարական առումով մոտ Է լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը եւ հատուկ ուշադրություն Է դարձնում մարդու իրավունքների խնդրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am