ԵԱՏՄ-ի երկրները պատրաստվում են գազի գծով փոխհաշվարկներն իրականացնել ազգային արժույթով

Armenpress 16:52, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրները ԵԱՏՄ-ի գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգի շրջանակներում ուսումնասիրում են ազգային արժույթով փոխհաշվարկների հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի եւ ենթակառուցվածքի նախարար Դանիլ Իբրաեւը:

«Այդ հայեցակարգի շրջանակներում պլանավորվում Է քննարկել ազգային արժույթների կիրառումը փոխհաշվարկներ կատարելիս»,- հայտարարել Է Իբրաեւը լրագրողներին:

Փետրվարի 12-ին Մոսկվայում կայացել Է ԵԱՏՀ-ի խորհրդի նիստը: Դրա արդյունքում խորհրդի ղեկավար, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բակիտժան Սագինտաեւը լրագրողներին հայտնել Է, որ հայեցակարգին հավանություն Է տրվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am