ԵԱՀԿ ԽՎ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ ունի

Armenpress 11:34, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան Կրիստիան Վիգեին նշանակել է ԵԱՀԿ ԽՎ՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Դեռևս հայտնի չէ, թե նոր հատուկ ներկայացուցիչը երբ կայցելի տարածաշրջան:  

Հատուկ ներկայացուցիչը ջանքեր կգործադրի տարածաշրջանային մեծ նշանակություն ունեցող հարցերի կարգավորման ուղղությամբ:

Մինչ նոր նշանակումը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր Ժոաո Սոարեշը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am