Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է ընդունելության օրերի մասին

Armenpress 18:28, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքապետարանում ու Երևանի վարչական շրջաններում  ընդունելության օրերի մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 14:00-ից վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության օր է:

Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի ամբողջական ցանկն է.

Երկուշաբթի

Ժամը 14:00-16:00. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյան; Ժամը 16:00-18:00. Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյան;

Երեքշաբթի

Ժամը 14:00-16:00. Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյան;  Ժամը 16:00-18:00. Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյան;

Չորեքշաբթի

Ժամը 14:00-16:00. Առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյան; Ժամը 16:00-18:00. Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան;

Հինգշաբթի

Ժամը 14:00-16:00. Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյան; Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյան; Ժամը 16:00-18:00. Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյան;

Ուրբաթ

Ժամը 14:00-16:00. Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան;

Ժամը 16:00-18:00. Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյան։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am