«Շիրակ»-ում հանդես կգան եւս երկու սերբ ֆուտբոլիստներ

Armenpress 18:06, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մարզումներ անցկացնող «Շիրակ»-ին միացել են երկու սերբ ֆուտբոլիստներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ , ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 28-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Դարկո Ռադոսավլևիչը մինչ նախորդ տարվա դեկտեմբեր հանդես է եկել Բոսնիական բարձրագույն խումբը ներկայացնող «Տրավնիկ» ակումբում:

26-ամյա հարձակվող Նեմանյա Ստոսկովիչը հանդես է եկել Մակեդոնիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Բրեգալնիկա Ստրիպ» ակումբում։  Ստոսկովիչը նաև խաղացել է Սերբիայի Մ19 տ հավաքականում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am