Օբաման խոստովանել Է, որ իրեն դուր չի գալիս սելֆի անելը

Armenpress 17:53, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել Է, որ իրեն դուր չի գալիս սելֆիներ անելը, քանի որ դրանք փոխարինում են մարդկային մյուս շփումներին, ինչպես, օրինակ՝ ձեռքսեղմմանը: Երկրի ղեկավարն այս կարծիքը հայտնել Է փետրվարի 10-ի երեկոյան իր կողմնակիցների առջեւ հանդես գալով Սփրինգֆիլդի (ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգ) «Հուգլենդ» արվեստների կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հաղորդվում Է Twitter-ի BuzzFeed Էջում:

«Եթե սմարթֆոնները լինեին այն ժամանակ, երբ ես ձեռնամուխ եղա առաջին նախընտրական մրցարշավին, կասկածում եմ, որ ես կորոշեի պայքարել նախագահ դառնալու համար,-հայտնել Է Օբաման:-Որովհետեւ այժմ մարդիկ հեռախոս ունեն եւ միմյանց ձեռք սեղմելու կարիք չունեն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am