Ցրտահարության վտանգ չկա. Սերգո Կարապետյան
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակների առումով իրավիճակը բարենպաստ է և ցրտահարության վտանգ չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Ճիշտ է, Արարատյան դաշտավայրում ձյունը հալվել է, սակայն մինչև այժմ ցածր ջերմաստիճան չիգրանցվել: Ցածր ջերմային ռեժիմ նույնպես չի սպասվում, ուստի գյուղատնտեսության համար շատ բարենպաստ եղանակ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարապետյանը: Միաժամանակ, նախարարը վաղ է համարում գնահատել՝ տարին կլինի բերքառատ, թե` ոչ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ