Շենգենյան գոտու փլուզման դեպքում ԵՄ-ի վնասը կկազմի մինչեւ 18 մլրդ եվրո. Եվրահանձնաժողով

Armenpress 16:01, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովն ուժեղացող միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ Եվրամիության երկրներին նախազգուշացրել Է զգալի վնասի հնարավորության մասին՝ համատարած սահմանային հսկողության հաստատման եւ Շենգենյան համաձայնագրի չեղարկման դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շենգենյան գոտու փլուզումը կարող Է նրա անդամների վրա նստել մինչեւ 18 մլրդ եվրո, հաղորդվում Է ԵՀ-ի հրապարակած փաստաթղթում: Դրանում, մասնավորապես, նշվում Է, որ սահմանների հսկողության լրացուցիչ միջոցառումները Եվրամիության երկրների վրա կնստի 7,1 մլրդ եվրո: 

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, արդեն մտցված սահմանափակումների համար հարկ կլինի տարեկան 3 մլրդ եվրո վճարել, հաղորդում Է Deutsche Welle-ն:

ԵՀ-ն նաեւ նշել Է անուղղակի վնասները՝ կապված Շենգենյան գոտու կանոնների չեղարկման հետ: Առաջին հերթին կտուժեն տրանսպորտային եւ լոգիստիկական ճյուղերը, աշխատաշուկան: Այցագրային ռեժիմին վերադառնալու հետեւանքով տուրիստական ճյուղը տարեկան 10-20 մլրդ եվրո գումարի կորուստներ կկրի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am