Վիեննայում քրդերը բողոքի ակցիա են կազմակերպել

Armenpress 15:03, 11 Փետրվար, 2016

 ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում բնակվող քրդերը Վիեննայում քայլերթ են սկսել՝ պահանջելով Թուրքիայի իշխանություններից ազատ արձակել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ֆըրաթ» գործակալությունը:

Քայլերթի մասնակիցները դատապարտել են Թուրքիայի քրդաբնակ նահանգներում թուրքական զինված ուժերի գործողությունները: Նրանք իրենց ձեռքերում պահել են Օջալանի լուսանկարը, ինչպես նաև տարբեր գրություններով պաստառներ, որոնցով զորակցություն են հայտնել Թուրքիայում բնակվող քրդերին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am