Խոդորկովսկու միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի գծով

Armenpress 11:00, 11 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտերպոլի գծով Միխայիլ Խոդորկովսկու միջազգային հետախուզում Է հայտարարվել Նեֆտեյուգանսկի քաղաքագլխի սպանության գործով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«ՌԴ-ի Քննչական կոմիտեն, որը հետաքննում Է այս քրեական գործը, տակավին դեկտեմբերին Է Խոդորկովսկու միջազգային հետախուզում հայտարարել, պարզաբանել Է աղբյուրը:- Այժմ նրա հետախուզում Է հայտարարված Ինտերպոլի գծով»:

2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը քննիչի միջնորդությամբ հեռակա կալանավորել Է Խոդորկովսկուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am