Հարի Փոթերի մասին ութերորդ գիրքը լույս կտեսնի ամռանը

Armenpress 20:20, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կախարդ Հարի Փոթերի մասին նոր, ութերորդ գիրքը լույս կտեսնի հուլիսի 31-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան էջում հայտնել է Little, Brown and Company հրատարակչությունը: Interfax-ը տեղեկացնում է, որ Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթերը և անիծված երեխան» գիրքը գրել է գրող Ջեք Թորնի և ռեժիսոր Ջոն Թիֆանիի հետ: Սա վեպ չէ, ինչպես նախորդ մասերը, այլ պիես է: Ավելի վաղ հայտարարվել էր, որ պիեսը կներկայացվի Լոնդոնում հուլիսի 30-ին:

Գործողությունները տեղի են ունենում «Հարի Փոթերը և մահվան շնորհները» գրքում նկարագրված դեպքերից 19 տարի հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am