Արմեն Աշոտյանը հրաժարվեց մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը

Armenpress 18:58, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվեց մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը: ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Աշոտյանն ընդգծեց, որ այն, ինչ պետք է ասեր, արդեն ասել է: «Մնացածը կասի Շարմազանովը՝ նիստի ավարտից հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանն ու հեռացավ:

ՀՀԿ գրասենյակում արդեն մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am