Անի Ամիրաղյանը դժվարին հաղթանակ է տոնել Անթալիայի միջազգային մրցաշարում

Armenpress 18:36, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը, հերթական հաղթանակն է տոնել Անթալիայում ընթացող 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց թենիսի GD TENNIS CUP WOMEN’S միջազգային մրցաշարում: Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ թենիսիստուհու մրցակիցը ավստրուհի Կարոլին Կունցն էր: Առաջին խաղափուլում Ամիրաղյանը պարտվել է 6:2 հաշվով, սակայն հաջորդ  2 խաղափուլերում կարողացել է առավելության հասնել մրցակցի նկատմամբ եւ հաղթել է 4:6, 3:6 հաշվով: Հանդիպումը տեւել է շուրջ 2 ժամ:

Ամիրաղյանի հաջորդ մրցակիցը Անգլիան ներկայացնող Աննա Բրոգանն է: Հիշեցնենք, որ նախորդ մրցավեճում հայ թենիսիստուհին 6:3, 6:2 հաշվով հաղթել էր սերբ Ելենա Լուկիչին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am