«Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի պաշտպան Սոսլան Կաչմազովի հետ

Armenpress 17:40, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցաշրջանի երկրորդ կեսից առաջ «Բանանց»-ը շարունակում է համալրել կազմը: Ինչպես  հաղորդում է  «Արմենպրես»-ը, «Բանանց»-ի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, ակումբը պայմանագիր է ստորագրել  ռուսաստանցի պաշտպան Սոսլան Կաչմազովի հետ:

Սոսլան Կաչմազովն օսեթական ֆուտբոլային դպրոցի սան է: Նրա նախորդ ակումբն էր Վլադիկավկազի «Ալանիա»-ն: 24-ամյա ֆուտբոլիստը «Բանանց»-ի կազմում փետրվարի 7-ին մասնակցել է «Ալաշկերտ-2»-ի դեմ ստուգողական խաղի առաջին կեսին՝ հանդես գալով պաշտպանության ձախ եզրում: Կաչմազովը «Բանանց»-ի կազմում փետրվարի 11-ից 21-ը կմասնակցի Սոչիում կայանալիք ուսումնամարզական հավաքին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am