Էրդողանն ու Գյուլը հանդիպում են ունեցել

Armenpress 16:01, 10 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հուրիեթ» պարբերականը:

Բեշթեփեի նախագահական նստավայրում կազմակերպված ընթրիքի կապակցությամբ նախկին և ներկա նախագահների հանդիպումը տևել է երեք ժամ: Թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվել Էրդողանի և Գյուլի զրույցի ընթացքում, հայտնի չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am