Մարգարիտա Գասպարյան. «Այժմ ինձ շատ ավելի վստահ եմ զգում և ցանկանում եմ շարունակել առաջադիմել»

Armenpress 21:47, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ,  9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WTA-ի մամուլի ծառայությունը հարցազրույց է հրապարակել Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենսիստուհի 21-ամյա Մարգարիտա Գասպարյանի հետ: Ինչպես  հաղորդում է  «Արմենպրես»-ը, հարցազույցում Գասպարյանը պատմել է, որ մարզիչի փոփոխությունից հետո դրական փոփոխություններ են եղել նաեւ իր խաղում: Ներկայումս հայազգի թենիսիստուհու մարզիչը Ելենա Մակարովան է: Նա ընդգծել է, որ նախկինում խաղահրապարկում շատ սխալներ էի թույլ տալիս: Խնդիրներից մեկն էլ արագության բացակայությունն էր:

«Սխալներից մեկն էլ սեփական ուժերի նկատմամբ հավատի պակաս էր: Այժմ ինձ շատ ավելի վստահ եմ զգում և ցանկանում եմ շարունակել առաջադիմել»,-ասել է Մ. Գասպարյանը:

Թենիսիստուհին կանանց մենախաղի համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը:.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am