«Ալյանս»-ի մամուլի խոսնակը պարզաբանել է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ պայմանավորվածությունը

Armenpress 18:38, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի միջև չի եղել պայմանավորվածություն, որ ԲՀԿ-ի թեկնածուին պետք է առաջադրի «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

«Պաշտոնապես հայտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ եղել է քննարկում օմբուդսմենի թեկնածուների առաջադրման հարցի վերաբերյալ: Քննարկումները մինչ օրս շարունակվել են, իսկ պայմանավորվածություն, որ ԲՀԿ-ի թեկնածուին պետք է առաջադրի «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը՝ չի եղել: Ով պնդում է հակառակը՝ ստում է, ապացույցները պատրաստ ենք ներկայացնել»,- «Արմենպրես»-ի ստացած հաղողրդագրության մեջ նշում է «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը։

Ըստ նրա՝ «Ալյանս»-ն առաջադրել է սեփական թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն կարող էր, և դեռ էլի կարող է ներկայացնել լրացուցիչ անդամ պետաիրավական հանձնաժողովում և առաջադրել սեփական թեկնածուին: «Ըստ էության, այդպիսինն է եղել պայմանավորվածությունը»,- հավելել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am