Վրաստանը Իրանի հետ այցագրային ռեժիմը կչեղարկի փետրվարի 15-ին

Armenpress 18:02, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ Վրաստանի անայցագիր ռեժիմը, որը վրացական կողմը ժամանակավորապես դադարեցրել Էր 2013 թվականի հուլիսի 1-ին, ամբողջովին կվերականգնվի փետրվարի 15-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Այցագրերի առաջիկա չեղարկման մասին հայտնի Է դարձել Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալաղանիայի եւ Իրանի դեսպան Աբաս Թալեբի-ֆարի հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը վրացական կողմն իրանցի դիվանագետներին պաշտոնապես ծանուցել Է 2016 թվականի փետրվարի 15-ից Իրանի հետ անայցագիր ռեժիմը վերականգնելու Վրաստանի կառավարության որոշման մասին:

Իրանի քաղաքացիներն առանց այցագրի Վրաստանի տարածքում կկարողանան գտնվել 45 օր՝ ժամանման պահից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am