Չինաստանն աշխարհի առաջատարն Է դարձելարեւային Էլեկտրակայանների հզորությամբ

Armenpress 17:57, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ֆոտոգալվանական Էներգասարքերի ընդհանուր հզորությունը 2015 թվականի վերջին կազմել Է 43,18 մլն կիլովատ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի Էներգետիկայի գործերի պետական վարչությունը:

Չինաստանն այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնում Է առաջին տեղը, նշում Է «Սինհուա» գործակալությունը:

Անցյալ տարվա ընթացքում երկիրն արեւային մարտկոցներով աշխատող Էլեկտրակայանների հզորությունն ավելացրել Է 15,13 մլն կիլովատով: Սա 2015 թվականին ամբողջ աշխարհում կառուցված ֆոտոգալվանական սարքերի ընդհանուր հզորության քառորդ մասից ավելի Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am