Ադրբեջանցուն պատկանող բեռնանավում զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Armenpress 17:47, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Palmali ընկերությունների խմբի Araz River բեռնանավում, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին, թունավոր գազով զանգվածային թունավորում է տեղի ունեցել: Անձնակազմի մի անդամ մահացել է, երկու նավաստի տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իտալական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել իտալական Վաստո նավահանգստի շրջանում:

Նավահանգստից դուրս գալուց հետո ռուսաստանյան դրոշով լողացող բեռնանավի անձնակազմի երեք անդամներ սկսել են մաքրություն կատարել նավի վրա: Նրանց կողմից օգտագործված քիմիական նյութերը թունավոր գազեր են տարածել, ինչի հետեւանքով մեկ նավաստի տեղում մահացել է, երկուսն էլ հոսպիտալացվել են: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Araz River բեռնանավը վերադարձել է Վաստո նավահանգիստ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am