Իրանում առաջին անգամ կին Է նշանակվել նավթի փոխնախարարի պաշտոնում

Armenpress 17:16, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն առաջին անգամ իր տեղակալ եւ Իրանի National Petrochemical Company (NPC)  պետական նավթընկերության կառավարիչ տնօրեն Է նշանակել կնոջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Shana գործակալությանը:

Այդ պաշտոնում առաջին անգամ կին Է նշանակվել՝ Մարզիե Շահդաեյը: Ավելի վաղ NPC-ում նա նախագծերի տնօրենն Էր:

Նրա նշանակման վերաբերյալ նամակում նախարարն այդ որոշումը բացատրում Է պատժամիջոցներից հետո նորացման քաղաքականությամբ, տեխնոլոգիաների արդիականացմամբ, օտարերկրյա ներդրումների ներգրամամբ եւ արտահանման ավելացմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am