Տուսկը Ռուսաստանին մեղադրել Է Սիրիայի իրադրությունն Էլ ավելի վատացնելու մեջ

Armenpress 16:48, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 9-ին Բրյուսելում հայտարարել Է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «Էլ ավելի են վատացնում առանց այդ Էլ շատ վատ իրադրությունը»:

«Որպես ռուսական ռազմարշավի ուղղակի հետեւանք Ասադի սոսկալի ռեժիմն ամրապնդում Է դիրքերը, չափավոր ընդդիմությունը նահանջում Է, ու եւս հազարավոր փախստականներ փախչում են Թուրքիայի եւ Եվրոպայի կողմը»,- ասել Է նա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am