Մարկ Ջեյկոբսը շրթներկ Է նվիրել արքայադուստր Շառլոտային

Armenpress 16:12, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյկոբսը Le Marc lip crՌme collection կոսմետիկական շարքի նոր շրթներկը նվիրել Է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտային: Այն գույնով նման Է անգլիական վարդի թերթիկներին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

Շրթներկը, որն ստեղծելիս հեղինակը ոգեշնչվել Է գահի ժառանգորդուհու կերպարով, վաճառվելու Է բացառապես Լոնդոնի Harrods խանութում՝ 24 ֆունտով:

Արքայադուստր Շառլոտան լույս աշխարհ Է եկել 2015 թվականի մայիսի 2-ին, նա չորրորդ տեղն Է զբաղեցնում բրիտանական գահի ժառանգորդների հերթում:

 Հավելենք, որ Marc Jacobs բրենդի ներքո թողարկվում են կանանց եւ մանկական հագուստներ ու կոշիկ, աքսեսուարներ եւ պարֆյումերիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am