ICAO-ն առաջարկում Է Էապես կրճատել ինքնաթիռների արտանետումները

Armenpress 14:18, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO), որը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմանարկությունն Է, փետրվարի 8-ին հայտարարել Է սկսած 2020 թվականից մշակվելիք նոր ինքնաթիռների համար ածխածնի երկօքսիդի (CO2) արտանետումների կրճատման առաջարկությունների մանրամասները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

170 երկրներից ICAO-ի փորձագետների խմբի հանձնարարականի համաձայն՝ կանոններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականին նոր տիպի ինքնաթիռների համար, իսկ 2028 թվականից պետք Է դադարեցվի այն մոդելների արտադրությունը, որոնք չեն բավարարում նոր ստանդարտներին:

«Առաջարկված համաշխարհային ստանդարտներն առանձնապես խիստ են այնտեղ, որտեղ դրանք ամենամեծ ազդեցությունն են գործում. մեծ ինքնաթիռների նկատմամբ: 60 տոննայից ավելի քաշով ինքնաթիռները պատասխանատու են համաշխարհային արտանետումների ավելի քան 90 տոկոսի համար»,- ասված Է ICAO-ի հաղորդագրության մեջ:

Ըստ որում արտանետումները կկրճատվեն քաղաքացիական ավիացիայի բոլոր տիպերի եւ չափերի ինքնաթիռների համար, ճշտել են ICAO-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am