Google-ի գործադիր տնօրենը պարգևատրվել է 199 մլն դոլարով

Armenpress 20:55, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Սանդար Փիչայը որպես պարգևատրում ստացել է 199 մլն դոլարին համարժեք նույն ընկերության բաժնետոմսեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Բլումբերգ»-ը, հաշվի առնելով նման մեծ պարգևատրումը, Փիչայը կարող է դառնալ աշխարհի ամենալավ վճարվող թոփ-մենեջերներից մեկը:

Նշվում է, որ բաժնետոմսերը նրա տրամադրության տակ կլինեն միան 2019 թվականին, եթե նա շարունակի մնալ նույն պաշտոնում:  Փիչայը ավելի վաղ զբաղեցրել է Google-ի փոխտնօրենի պաշտոնը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am