Բժշկական համալսարանը մեկ հարկի տակ կհյուրընկալի հինգ նոբելյան մրցանակակիրների

Armenpress 20:33, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանը  «Նոբելյան օրեր Երևանում» շրջանակներում ապրիլի 11-16-ը մեկ հարկի տակ հյուրընկալելու է  հինգ նոբելյան մրցանակակիրների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Երևանի պետական բժշկական համալսարանը` նշելով, որ նպատակը գիտական նվաճումների նոբելյան ժառանգության մասին փաստերի հայտնաբերումն ու արժանի կերպով տարածումն է:

Սա Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր միջոցառումներից մեկն է: Այն հնարավորություն է տալու փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև տարածաշրջանի ուսանողներին ճանաչել և համագործակցել այն նշանավոր անձանց հետ, ովքեր արժանացել են գիտական նվաճումների համար բարձրագույն պարգևին: Այն նաև տարբեր մասնագիտացում, կրոն և ավանդույթներ ունեցող գիտնականների միջև երկխոսության մեծ հնարավորություն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am