Սպիտակ տունը Կոնգրեսից 1,8 մլրդ դոլար Է պահանջում Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար

Armenpress 18:18, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը ավելի քան 1,8 մլրդ դոլար կպահանջի Կոնգրեսից Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար, որը նորածինների ուղեղի ծանր ախտահարումներ Է առաջացնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

«Վարչակազմն… այսօր հայտարարում Է, որ Կոնգրեսից ավելի քան 1,8 մլրդ դոլարի հատկացում Է պահանջում ինչպես երկրի ներսում, այնպես Էլ միջազգային մասշտաբով Զիկա վիրուսին հակազդումն ուժեղացնելու շտապ ֆինանսավորման համար: Պաշտոնական պահանջը Կոնգրես կուղարկվի առաջիկայում»,-ասված Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն Է, որը երբեմն մարդուն Է փոխանցվում մոծակների միջոցով, եւ բնորոշվում Է բարորակ ընթացք ունեցող տենդով: Վիրուսն առավել վտանգավոր Է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ հարուցում Է միկրոցեֆալիա՝ ուղեղի պոտենցիալ ծանր ախտահարումներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am