Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

Armenpress 10:41, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի  հետեւանքով Թայնան հատուկ մունիցիպալիտետում զոհերի թիվը հասել է 35-ի, եւս 110 մարդ անհայտ կորած է համարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել է Սինա տեղեկատվական պորտալը:

6,4 մագնիտուդով երկրաշարժը կղզում տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ի գիշերը: Թայնան հատուկ մունիցիպալիտետում ավերվել են մի քանի տասնյակ շինություններ: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Գաոսյուն քաղաքում եւ Պինդունի եւ Ցզյաիի գավառներում, սակայն այնտեղ առանձնապես մեծ վնաս չի պատճառվել:

Ավելի վաղ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ կղզու իշխանություններին առաջարկել Է մայրցամաքային Չինաստանի աջակցությունը տարերային աղետի հետեւանքների վերացման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am