Երևանում ձյան մաքրման աշխատանքներն իրականացվել են ողջ գիշեր

Armenpress 10:35, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաք Երևանում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են  գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացն ավելի մեծ ծավալներով իրականացվել է մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում:

«Սանիթեք» ընկերությունն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները ձյան մաքրման աշխատանքներ են իրականացրել ամբողջ գիշերվա ընթացքում: Մայրաքաղաքի բոլոր ճանապարհներն անցանելի են, ձնամաքրման աշխատանքներն էլ շարունակական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am