Հայաստանի որոշ ճանապարհներին բուք է

Armenpress 10:21, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան, Զանգեր-Գորհայք ավտոճանապարհներին փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բուք է, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Վայք - Սարավան, Նոյեմբերյան - Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար:  Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am