Թուրքիան խստացրել է Իրաքի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը

Armenpress 09:57, 8 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Իրաքի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը խստացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Թուրքիա այցելել ցանկացող Իրաքի քաղաքացիների համար վիզային ռեժիմը գործելու է նախկինի պես, սակայն դրա տրման գործընթացում կկատարվեն փոփոխություններ` անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակում: Իրաքի քաղաքացիների մուտքը Թուրքիա հնարավոր կլինի միայն արտասահմանում մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններում ստացված վիզայի առկայության դեպքում»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:

Ավեի վաղ Իրաքի քաղաքացիները կարողանում էին մուտքի վիզա ստանալ Թուրքիայի հետ ցամաքային անցակետերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am