Կարագանդայի «Շախտյոր»-ը նվազագույն հաշվով պարտվել է «Վորսկլա»-ին

Armenpress 12:01, 7 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ն ստուգողական հանդիպում է անցկացրել ուկրաինական «Վորսկլա»-ի հետ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ղազախական թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել «Շախտյոր»-ում փորձաշրջան անցնող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Արթուր Եդիգարյանն ու Ռումյան Հովսեփյանը:

Ուկրաինական թիմը հաղթել է 1:0 հաշվով:

«Շախտյոր»-ը հաջորդ ընկերական խաղը կանցկացնի փետրվարի 11-ին: Մրցակիցը բոսնիական «Շիրոկի Բրիեգ» թիմն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am