Դորտմունդի «Բորուսիա»-ն եւ «Հերտա»-ն չպարզեցին հաղթողին

Armenpress 21:28, 6 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրնկալվել էր երրորդ տեղում ընթացող «Հերտա»-ին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպումն ավարտվեց է ոչ-ոքի` 0:0 հաշվով: Դորտմունդցիների կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղի  70-րդ րոպեին նա մոտ էր հաշիվը բացելուն, սակայն հայ ֆուտբոլիստի վտանգավոր հարվածը շեղ  ստացվեց:

Կայացած 20 տուրից հետո «Բորուսիա»-ն վաստակել է 45 միավոր եւ զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը: Առաջատար «Բավարիա»-ից «Բորուսիան» հետ է մնում 7 միավորով: Երրորդ տեղում գտնվող «Հերտա»-ն վաստակել  է 35 միավոր:

Փետրվարի 13-ին «Բորուսիա»-ն սեփական դաշտում կմրցի «Հանովեր»-ի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am